ԻՊ-ի գրոհայինները քիմիական զենք են կիրառել Իրաքում քրդերի դեմ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները քիմիական զենք են կիրառել Իրաքի հյուսիսում քրդական զինված խմբավորումների ստորաբաժանումների դեմ։ Այդ մասին ասել է Իրաքի քրդական ուժերի ներկայացուցիչներից Սիրվան Բարզանին, հաղորդում է ТАСС-ը։
«ԻՊ խմբավորումը հարձակվել է Էլ-Քուվեյրի շրջակայքում Աբու-Շիտ գյուղի մոտ (Նայնավա շրջանում Մոսուլից 50 կիլոմետր հարավ-արևելք) գտնվող փեշմերգայի վրա՝ քիմիական նյութերով լի 12 հրթիռ արձակելով»,- ասել է նա։
Բարզանիի խոսքով՝ վիրավորվել է վեց քուրդ գրոհային։










