Կառլ Լագերֆելդը պատրաստվում է թոշակի անցնել

13:12 • 20.04.16

Ֆրանսիական հեղինակավոր Chanel նորաձևության տան գլխավոր կրեատիվ դիզայներ Կառլ Լագերֆելդը բրենդի նոր կրուիզային հավաքածուի ցուցադրությունից հետո պատրաստվում է թոշակի անցնել:


Ինչպես նշում է euromag-ը, քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, 82-ամյա դիզայները հեռանում է՝ գերհոգնածության պատճառով։ Այնուհանդերձ, ո՛չ Լագերֆելդը, ո'չ նրա ներկայացուցիչները պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը:


Աղբյուրը մանրամասնում է, որ ծագումով գերմանացի դիզայները 1955-1997թթ. աշխատել է հանրահայտ Fendi, Chloe և Krizia նորաձևության տներում, իսկ 1974թ. հիմնել է սեփական ընկերությունը` Karl Lagerfeld Impression-ը: 2010թ. Լագերֆելդն արժանացել է Պատվավոր լեգեոնի շքանշանի` մշակույթի ու արվեստի բնագավառներում ունեցած ավանդի համար։


 

Կառլ Լագերֆելդը պատրաստվում է թոշակի անցնել