Ռուսաստանը Իրաքին կտրամադրի Mi-28 ուղղաթիռներ

02:25 • 20.04.16

Իրաքը Ռուսաստանից կստանա Mi-28 (Գիշերային որսորդ) ուղղաթիռների նոր խմբաքանակ. հղում անելով ռուսական հավաստի աղբյուրների՝ գրում է iraqinews.com-ը: 

Աղբյուրի համաձայն՝ Մոսկվան պլանավորում է 20 Mi-28 ուղղաթիռների ուղարկումը Իրաք: 

Iraqinews.com-ը նշում է, որ ռուսական մամուլը նախկինում հաղորդել էր, որ ուղղաթիռների մատակարարման համար համաձայնագիր է ստորագրվել Ալժիրի և Իրաքի հետ:

Ռուսաստանը Իրաքին կտրամադրի Mi-28 ուղղաթիռներ