Անդերս Բրեյվիկը հաղթել է մարդու իրավունքների հետ կապված դատական գործը

18:30 • 20.04.16

Նորվեգացի զանգվածային մարդասպան Անդերս Բրեյվիկը մասամբ հաղթել է Նորվեգական պետության դեմ մարդու իրավունքների առնչությամբ իր դատական գործը, հաղորդում է BBC-ն:
 

Դատարանը բավարարել է նրա հայցն այն մասին, որ իր կալանքի պայմանները «անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք կամ պատիժ են» հանդիսանում:
 

«Իրավունքը «հիմնարար արժեք է ժողովրդավարական հասարակությունում» և նաև վերաբերում է «ահաբեկիչների և մարդասպանների» նկատմամբ, հայտարարել է դատավոր Հելեն Անդենաեսը:
 

Բրեյվիկը տասնյակ երիտասարդ քաղաքական ակտիվիստ է սպանել՝ 2011թվականի ամռանը հարձակելով երիտասարդական ճամբարի վրա:
 

Նա ասել է, որ անձնական և ընտանեկան կյանքի իր իրավունքը չի խախտվել:

 

Անդերս Բրեյվիկը հաղթել է մարդու իրավունքների հետ կապված դատական գործը