Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի երկու ամսով
Ֆրանսիայի կառավարությունը մտադիր է երկարաձգել երկրում ահաբեկչություններից հետո սահմանված արտակարգ դրության ռեժիմը։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է վարչապետ Մանուել Վալսը France Info ռադիոկայանի եթերում:
«Մենք կառաջարկենք երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը լրացուցիչ երկու ամսով՝ սկսած մայիսի վերջից»,- հայտարարել է Վալսը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ռեժիմը կերկարաձգվի երկու ամսով մայիսի 26-ից հետո:
Հիշեցնենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Սրճարանների վրա կրակելու, «Բատակլանում» պատանդներ վերցնելու և «Ստադ դե Ֆրանս»-ի մոտ պայթյունների հետևանքով շուրջ 130 մարդ է զոհվել։










