Փարիզում ուժային կառույցների խոշոր հակաահաբեկչական զորավարժություններ են անցկացվել

11:39 • 20.04.16

Անցած գիշեր Փարիզի Մոնպարնաս կայարանի շենքերի համալիրում անցկացվել են ուժային կառույցների խոշոր հակաահաբեկչական զորավարժություններ, հայտնում է ТАСС-ը:

Առաջին անգամ դրանց մասնակցել են միաժամանակ բոլոր երեք հիմնական ստորաբաժանումները՝ ոստիկանության, ժանդարմերիայի և Փարիզի քրեական հետախուզության կազմավորումները:


Զորավարժություններին ներկա են եղել ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնովը, Փարիզի պրեֆեկտ Միշել Կադոն, ինչպես նաև ժանդարմերիայի և ոստիկանության ղեկավարները:


Պլանի համաձայն՝ նախևառաջ մշակվել է նախկինում համատեղ չաշխատած երեք ստորաբաժանումների փոխգործակցությունը:
 

Ահաբեկիչներին նման պատասխանի անհրաժեշտությունը թելադրված է 2015 թվականի նոյեմբերի փարիզյան ահաբեկչություններով, որոնց հետևանքով 130 մարդ է զոհվել:
 

Զորավարժությունների համար օրինակ է ընտրվել Մոնպարնաս կայարանի վրա հարձակումը անմիջապես ահաբեկիչների մի քանի խմբերի կողմից՝ ընդհանուր առմամբ 9 մարդ, որի ընթացքում նրանք կրակ են բացում ուղևորների ուղղությամբ, հարձակվում են մեկնման պատրաստ երկու գնացքի վրա, ինչպես նաև սրահներից մեկում պատանդ են վերցնում ուղևորների:

 

Փարիզում ուժային կառույցների խոշոր հակաահաբեկչական զորավարժություններ են անցկացվել