Կրեմլում անհանգստացած են Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունների շուրջ տիրող իրավիճակից. Պեսկով

14:40 • 20.04.16

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում անհանգստացած են Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունների շուրջ տիրող իրավիճակից, հայտնում է gazeta.ru-ն։

 

«Իրավիճակը դյուրին չէ, և, իհարկե, դա որոշակի անհանգստություն է առաջացնում»,-հայտարարել է Պեսկովը։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի ընդդիմության բանակցությունների հարցով բարձրագույն հանձնաժողովը չի կարող համաձայնության գալ միջսիրիական բանակցություններին մասնակցության հարցով։ Բացի այդ, Ժնևում ՄԱԿ-ի և այլ կազմակերպություններում ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը հայտարարել է, որ Ռուսաստանը զարմացած է սիրիական ընդդիմության հայտարարությունից՝ բանակցություններում իբր դադար վերցնելու վերաբերյալ։

Կրեմլում անհանգստացած են Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունների շուրջ տիրող իրավիճակից. Պեսկով