Պուտինի մասին հիթը երգած փողոցային երաժիշտները գրավել են համացանցի օգտատերերի համակրանքը (տեսանյութ)

18:23 • 20.04.16

Սոցիալական ցանցերում մեծ տարածում է ստանում «Злачное место» խմբի կատարմամբ տեսանյութը, որտեղ խումբը երգել է «Такого, как Путин» երգի քավեր տարբերակներից մեկը Կազան քաղաքի փողոցներից մեկում:
 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է աղջիկը մոտենում երաժիշտներին և խնդրում նվագել իր համար, մինչ նա կկատարի երգը: Կատարումը հավանել են մոտակայքով անցնող անցորդները, խմբի շուրջը շատ արագ մարդկանց խումբ է ձևավորվել:
 

Մեկ օրվա ընթացքում տեսանյութը YouTube-ում դիտել է ավելի քան 500 հազար մարդ: Մեկնաբանություններում օգտատերերը գրում են, որ չեն հավատացել, որ կատարումը «էքսպրոմտ» է եղել և կարծում են, որ դա բեմադրվել է:

 

Պուտինի մասին հիթը երգած փողոցային երաժիշտները գրավել են համացանցի օգտատերերի համակրանքը (տեսանյութ)