Սիրիայում շուկայի ուղղությամբ ավիահարվածի հետևանքով 37 մարդ է մահացել

10:08 • 20.04.16

Սիրիական Իդլիբ նահանգում ավիահարվածի հետևանքով 44 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է BBC-ն` հղում անելով Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությանը:
 

37 մարդ մահացել է Մաարեթ էն Նուուման քաղաքում շուկայի ուղղությամբ ավիահարվածի հետևանքով, ևս 7 մարդ դարձել է հարվածի զոհ Կաֆր Նաբլ քաղաքում: Երկու բնակելի վայրերը գտնվում են սիրիացի ընդդիմադիրներին ենթակա տարածքներում:

 

Իրավապաշտպաններն ավիահարվածներում մեղադրել են սիրիական կառավարությանը: ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել է, որ հարվածները, ամենայն հավանականությամբ, հասցրել են կառավարական զորքերը։
 

Սիրիայում շուկայի ուղղությամբ ավիահարվածի հետևանքով 37 մարդ է մահացել