Նյու Յորքի փրայմերիզում հաղթում է Դոնալդ Թրամփը

10:40 • 20.04.16

Նյու Յորքում ԱՄՆ Հանրապետական կուսակցության փրայմերիզում հաղթում է Դոնալդ Թրամփը, հաղորդում է korrespondent.net-ը։


Այդպիսիք են քվեարկության նախնական արդյունքները, որոնք հրապարակում են ամերիկյան լրատվամիջոցները։ Ներկայում նա մեծ տարբերությամբ առաջ է անցել այլ հանրապետական թեկնածուներ Ջոն Քեյսիքից ու Թեդ Քրուզից։

 

Դեմոկրատական կուսակցության փրայմերիզում հաղթում է Հիլարի Քլինթոնը, որից փոքր-ինչ հետ է մնում Բեռնի Սանդերսը։


Քվեարկության ընթացքում Նյու Յորքի գլխավոր դատախազն ամենամեծ թվով բողոքներն է ստացել։
«Թեժ գծով» դատախազությունն ստացել է ավելի քան 500 զանգ և 140 էլեկտրոնային նամակ։

Նյու Յորքի փրայմերիզում հաղթում է Դոնալդ Թրամփը