Եվրահանձնաժողովն առաջարկել է չեղյալ հայտարարել Ուկրաինայի համար վիզաները
Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրախորհրդարանին և Եվրամիության խորհրդին չեղյալ հայտարարել Ուկրաինայի քաղաքացիների համար վիզաները։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է Եվրահանձնաժողովի կայքում, հաղորդում է korrespondent.net-ը։
Մարտի 17-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ վիզային ազատականացման հարցով Եվրահանձնաժողովի առաջարկը կարող է ներկայացվել ապրիլին։
Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմի կյանքի կոչումը պետք է ԵՄ խորհրդում միաձայն պաշտպանեն կառույցի անդամ բոլոր երկրները։










