ԻՊ-ի կողմից գլխատված ամերիկացի լրագրողի ընտանիքը դատի է տվել Սիրիայի կառավարությանը

08:50 • 20.04.16

2014թ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գլխատված ամերիկացի լրագրող Սթիվեն Սոթլոֆի ընտանիքը դատական հայց է ներկայացրել Սիրիայի կառավարության դեմ, հայտնում է ria.ru-ն:

 

«Սիրիայի կողմից տրամադրվող նյութական օգնությունն ԻՊ-ին թույլ է տվել իրականացնել Սթիվեն Սոթլոֆի առևանգումն ու սպանությունը»,-նշվում է Վաշինգտոնի դաշնային դատարան ներկայացված բազմամիլիոնանոց հայցում:



Հայտնի է, որ Սիրիայի կառավարությունն այս հարցով դեռևս մեկնաբանություն չի տվել:


Աղբյուրը մանրամասնում է, որ Սոթլոֆը, ով աշխատել է մի շարք հեղինակավոր հրատարակությունների, այդ թվում՝ նաև Time-ի և Foreign Policy-ի համար, Սիրիայում առևանգվել էր 2013թ., իսկ 2014թ. սեպտեմբերին իսլամիստները հրապարակել են նրա մահապատժի տեսագրությունը։


 

 

ԻՊ-ի կողմից գլխատված ամերիկացի լրագրողի ընտանիքը դատի է տվել Սիրիայի կառավարությանը