Ալեքսանդր Էրիկ Հուբերտուս Բերտիլ. հայտնի է Շվեդիայի նորածին արքայազնի անունը

23:32 • 21.04.16

Շվեդական թագավորական ընտանիքի նոր անդամին անվանել են Ալեքսանդր Էրիկ Հուբերտուս Բերտիլ:

 

Ինչպես հաղորդում է  Daily Mail-ը, Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպի և արքայադուստր Սոֆիայի անդրանիկ որդու անունը հայտարարել է Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստաֆը:


Նորածին արքայազնը, ով լույս աշխարհ է եկել այս երեքշաբթի, կդառնա Սոդերմենլենդի դուքսը:

 

Շվեդական թագավորական ընտանիքի նոր անդամի հետ հասցրել է ծանոթանալ երկրի վարչապետ Ստեֆան Լյովենը:


Նախօրեին հրապարակվել է նորածնի առաջին լուսանկարը` ծնողների ընկերակցությամբ:

Ալեքսանդր Էրիկ Հուբերտուս Բերտիլ. հայտնի է Շվեդիայի նորածին արքայազնի անունը