Պայթյուն Բաղդադում. կան զոհեր և վիրավորներ

21:45 • 21.04.16

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հարավում տեղի ունեցած պայթյունից մեկ ոստիկան է մահացել, ևս երեքը `վիրավորվել է, գրում է iraqinews.com-ը:

Պարբերականին այս մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարության աղբյուրներից մեկը:

Աղբյուրի համաձայն պայթյունն ուղղված է եղել ոստիկանական պահակախմբի դեմ: Դեպքից անմիջապես հետո պատահարի վայր են ժամանել անվտանգության ուժեր, ովքեր և զոհվածների դիակները տեղափոխել են դիահերձարան:

 

Պայթյուն Բաղդադում. կան զոհեր և վիրավորներ