Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այսօր Բեռլինում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, ով ներկա է գտնվել հանդիպմանը, նշել է, որ միջնորդական ջանքերը կշարունակվեն հակամարտության կարգավորման հարցում:
Նշենք, որ Բեռլինի ԵԱՀԿ գրասենյակում ԼՂ հակամարտության հարցով զեկույց ներկայացնելու մասին նախօրեին հաղորդել էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:










