Բրիտանիայում առաջարկել են հանրաքվե անցկացնել միապետության ճակատագրի հարցով

10:16 • 21.04.16

Հակամիապետական Republic կազմակերպության ղեկավար Գրեմ Սմիթն առաջարկել է Մեծ Բրիտանիայում հանրաքվե անցկացնել միապետության հետագա ճակատագրի հարցով, գրում է The Guardian-ը։

 

Հաղորդվում է, որ շարժումը կոչ է անում հանրաքվե անցկացնել միապետության ապագայի հարցով Էլիզաբեթ II թագուհու մահվանից հետո։ Ի դեպ, թագուհին ապրիլի 21-ին դառնում է 90 տարեկան։

 

«Մենք հնարավորություն կունենանք արշավ անցկացնելու թագուհու հուղարկավորության և թագավորի թագադրման միջև ընկած ժամանակահատվածում և հայտարարել. «Սպասե՛ք, սա XXI-րդ դարն է, եթե մենք պատրաստվում ենք ստանալ պետության նոր ղեկավար, ապա գուցե քվեարկությո՞ւն անցկացնենք»,- հայտարարել է Սմիթը։

 

Ընդ որում՝ հաղորդվում է, որ վերջերս թերթը հարցում է անցկացրել, որի համաձայն Բրիտանիայում միապետության կողմնակիցների թիվն առնվազն 75 տոկոս է։

 

Բրիտանիայում առաջարկել են հանրաքվե անցկացնել միապետության ճակատագրի հարցով