Չիլիում հազարավոր սատկած սարդինաներ են լցվել գետը (տեսանյութ)
Չիլիի Կեուլե գետը լցվել է հազարավոր սատկած սարդինաներով, սակայն ձկների զանգվածային ոչնչացման պատճառը ոչ ոքի հայտնի չէ:
Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը, սատկած ձկները մոտ 30 մետր խորությամբ տարածվել են գետի մակերեսին: Դրանք լի են ոչ միայն ափամերձ շրջանում, այլև գետի առավել խոր հատվածներում:
Սատկած ձկները հայտնաբերվել են ապրիլի 11-ին: Երկրի առողջապահական մարմինները սկսել են դուրս բերել ձկները գետի ջրերից:
Տեղացիները պահանջում են պետական մարմիններից տարածաշրջանը հայտարարել աղետի գոտի:
Իշխանություններն արգելել են ձկան սպառում իրականացնել, որը կարող է սպառնալիք հանդիսանալ առողջությանը:










