20 դոլարանոց թղթադրամի վրա առաջին անգամ աֆրոամերիկուհու պատկեր կհայտնվի

10:33 • 21.04.16

Ամերիկյան 20 դոլար արժողությամբ թղթադրամի վրա կհայտնվի փախուստի դիմած ստրուկ կնոջ՝ Ամերիկայում ստրկության դեմ շարժման մասնակից Հարիետ Տաբմենի պատկերը (մոտ 1820-1913): Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցչին:

 

Դա ամերիկյան թղթադրամի վրա աֆրոամերիկացու պատկերման առաջին դեպքն է։ Բացի այդ, XIX դարի վերջից ի վեր առաջին անգամ թղթադրամի վրա կհայտնվի կնոջ պատկեր (կանանց դիմանկարներ մի քանի անգամ հայտնվել են մետաղադրամների վրա)։

 

Այժմ 20 դոլարանոց թղթադրամի վրա պատկերված է ԱՄՆ յոթերորդ նախագահ Էնդրյու Ջեքսոնը։

 

20 դոլարանոց թղթադրամի վրա առաջին անգամ աֆրոամերիկուհու պատկեր կհայտնվի