Էկվադորում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 570-ի. 163 մարդ համարվում է անհետ կորած
Էկվադորում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 570-ի, փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով երկրի նախագահ Ռաֆայել Կորեայի հնչեցրած տվյալներին:
Ավելի վաղ հաղորդվում էր 533 զոհի մասին:
Հիշեցնենք, որ 7.8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել էին ապրիլի 16-ին: Էպիկնետրոնը գտնվել է Մուիսնե բնակավայրից 28 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժի հետևանքով փլուզվել են բազմահարկ հյուրանոցներ, ռեստորաններ, բնակելի շենքեր:
Նախագահի խոսքով՝ պարզվել է 526 զոհերի ինքնությունը: Նա նշել է, որ վնասվածքներ է ստացել ավելի քան 7.000 մարդ, ևս 163 մարդ համարվում է անհետ կորած։










