Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամը կայցելի Ծիծեռնակաբերդ

19:55 • 21.04.16

Ապրիլի 21-24-ը տեղի կունենա Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, իշխող կոալիցիայի մաս կազմող ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ դոկ. Քրիստոֆ Բեռգների այցը Հայաստան: Ք.Բերգները Բունդեսթագի՝ Հարավային Կովկասի երկրների հետ բարեկամության խմբի անդամ է: Միաժամանակ, որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հանդիսանում է Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ  զեկուցողը:

 

Ք.Բերգները Հայաստան է ժամանում տարածաշրջանային այցի շրջանակներում`  նախապես այցելելով Ադրբեջան և Վրաստան: Այցի նպատակն է` մասնակցել ընդդեմ ցեղասպանության հանցագործության երկրորդ գլոբալ ֆորումին, ինչպես նաև քաղաքական հանդիպումներ ունենալ ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ: 


Ք.Բերգները Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ 2005թ. Գերմանիայի Բունդեսթագում ընդունված բանաձևի նախաձեռնողներից է: Ներկայումս Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունման ջատագովներից է և ներգրավված է նոր նախագծի մշակման միջխմբակցային աշխատանքային խմբում:
 

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամը կայցելի Ծիծեռնակաբերդ