«Հարսնաքար» ռեստորանի մոտ հայտնաբերվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ուղեմասի տնօրենի դին. shamshyan.com
Այսօր՝ ժամը 01:40-ի սահմաններում, Երևանի շտապօգնության թիվ 5 ենթակայանի հերթապահ խումբը կանչով մեկնել է Աճառյան փողոց՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է տղամարդու դի:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը մահացածը Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 54-ամյա Խաչատուր Քիթահալյանն է, որն աշխատում էր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես ուղեմասի տնօրեն, իսկ «Վազ 2107»-ի վարորդը աշխատում է նույն ՓԲԸ-ում՝ որպես փոխտնօրեն:
Շարունակությունը՝ այստեղ։










