Հնդկաստանում երաշտից տուժել է 330 միլիոն մարդ

00:46 • 21.04.16

Հնդկաստանում երաշտից տուժել է նվազագույնը 330 միլիոն մարդ, հայտարարել  է երկրի կառավարությունը, տեղեկացնում է bbc.com-ը:

Ըստ պատկան մարմիների՝ այս թիվը հնարավոր է աճի, քանզի դեռ ոչ բոլոր նահանգներն են ներկայացրել իրավիճակի վերաբերյալ զեկույցներ:

Երաշտը տեղի է ունենում Հնդկաստանի գրեթե ամբողջ տարածքով անցնող բարձր ջերմության ալիքներին զուգընթաց: Ջերմաստիճանն անցնում է 40 աստիճանը:

Հնդկաստանը տարվա այս եղանակին կախված է անձրևներից, որոնք երկու տարի է առատ չեն: Երաշտի պատճառով դեռևս մահացել է 100 մարդ:

Հնդկաստանում երաշտից տուժել է 330 միլիոն մարդ