Իրաքի անվտանգության ուժերն ԻՊ-ից ազատագրել են Հիտ քաղաքը

09:25 • 21.04.16

Իրաքի անվտանգության ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Հիտ քաղաքը, որը գտնվում է Անբար նահանգում, հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենը:
 

«Նախորդ շաբաթ Եփրատ գետի հովտում իրաքյան անվտանգության ուժերն ԻՊ-ի ձեռքից խլել են Հիտ քաղաքն ու այն վերադարձրել ժողովրդին: Հիտն ազատագրված է»,- ասել է Ուորենը:

 

Նրա խոսքով՝ իրաքյան բանակը, երկրի հակաահաբեկչական ծառայությունը և տեղի սուննի ընդդիմությունն աշխատել են համակարգված կերպով։ Բացի այդ, նախորդ շաբաթվա ընթացքում իրաքյան ուժերին հաջողվել է հետ մղել մի քանի լուրջ հարձակումներ Տիգրիս գետի հովտում, նշել է Ուորենը:

 

Ավելի քան 100.000 բնակչությամբ Հիտ քաղաքը գրավվել էր ԻՊ-ի կողմից մեկշաբաթյա մարտերի ընթացքում 2014-ի հոկտեմբերին: Այդ ժամանակից ի վեր քաղաքը գտնվում էր ահաբեկիչների հսկողության ներքո: Պենտագոնի ներկայացուցչի խոսքով՝ քաղաքն ունի ռազմավարական նշանակություն:

 

Իրաքի անվտանգության ուժերն ԻՊ-ից ազատագրել են Հիտ քաղաքը