Այսօր Հայաստան կժամանի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ ‪Լավրովը

10:20 • 21.04.16

Արտգործնախարար Էդվարդ ‪‎Նալբանդյան‬ի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի  ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ ‪Լավրովը:


Ինչպես հայտնել էր ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը՝ Սերգեյ Լավրովին կընդունի հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Ապրիլի 22-ին կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:


Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Այսօր Հայաստան կժամանի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ ‪Լավրովը