Լոռիում իրար են բախվել Երևան-Ռոստով մարդատար Ford Transit-ն ու Audi-ն. կա 5 վիրավոր. shamshyan.com
Ապրիլի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ, 41-ամյա Արմեն Սարգսյանի վարած Ford Transit մակնիշի 34 ՍP 109 համարանիշի և Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ, 30-ամյա Վլադիմիր Արշաֆյանի վարած Audi մակնիշի 34 AO 399 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով Ford-ի վարորդ Ա. Սարգսյանն ու նրա ուղևորներ՝ 30-ամյա Խաչիկ Բադալյանը, 52-ամյա Անահիտ Պետրոսյանը, 54-ամյա Էդիկ Սավոյանը և 64-ամյա Գագիկ Գասպարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Վերջին երեքը առաջին բուժօգնություն ստանալով՝ հրաժարվել են հիվանդանոցում մնալուց:
Շարունակությունը՝ այստեղ։










