Բուքինգհեմյան պալատը թագուհու 90-ամյակի առթիվ 3 ուշագրավ լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)

11:29 • 21.04.16

Բուքինգհեմյան պալատը Մեծ Բրիտանիայի թագուհու 90-ամյակի առիթով այսօր հրապարակել է ամերիկացի հայտնի լուսանկարիչ Էնի Լեյբովիցի կողմից անցած ամիս արված լուսանկարը, որում թագուհին իր հինգ ծոռներով և երկու փոքր թոռներով է շրջապատված։ Այս լուսանկարն իր լուսավորությամբ և կոմպոզիցիայով անցյալի նշանավոր արքայական կտավներն է հիշեցնում, գրում է The Daily Mail-ը:

 

Այսօր հրապարակված մյուս պաշտոնական լուսանկարում թագուհին կանգնած է Վինձորի ամրոցում իր չորս շների հետ, իսկ երրորդ լուսանկարում՝ նստած է իր միակ դստեր՝ Աննա արքայադստեր կողքին։


Այսօր լրանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ի ծննդյան 90-ամյակը։ Նա բրիտանական գահին է 1952 թվականից և պատմության մեջ ամենաերկար իշխող բրիտանացի միապետն է։

 

Թագուհու ծննդյան առիթով Մեծ Բրիտանիայում կանցկացվեն տարբեր տոնական միջոցառումներ, իսկ Էլիզաբեթ II-ն իր 94-ամյա ամուսին արքայազն Ֆիլիպի հետ կզբոսնի Վինձորի զբոսայգում: Այնուհետև նա կվառի միապետի ծննդյան առիթով վառվող 1000 փարոսներից առաջինը։


Հաղորդվում է, որ երեկոն Էլիզաբեթ II-ը մտադիր է անցկացնել ընտանեկան շրջապատում:

Taken by renowned American photographer Annie Leibovitz at Windsor Castle last month, these remarkable pictures have been released to mark the Queen’s 90th birthday today. The first (pictured) shows Her Majesty surrounded by her grandchildren and great-grandchildren

 

Smiling on the steps of Windsor Castle the Queen looks truly comfortable in the company of her four-legged and loyal companions

The second portrait is a rare and surprisingly warm shot of the Queen with her daughter Princess Anne in the Palace's White Drawing Room

 

Բուքինգհեմյան պալատը թագուհու 90-ամյակի առթիվ 3 ուշագրավ լուսանկար է հրապարակել (լուսանկարներ)