Ֆրանսիայի խորհրդարանն ապրիլի 28-ին կքննարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը

13:35 • 21.04.16

Ֆրանսիայի ազգային ժողովն ապրիլի 28-ին կքննարկի հակառուսական պատժամիջոցների չեղարկման հարցը։


Այդ մասին РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում ասել է ֆրանսիացի խորհրդարանական Ֆրանսուա Ռոշեբլուանը։

 

«Ապրիլի 28-ին տեղի է ունենալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ առաջին քվեարկությունը»,-ասել է նա՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ պատժամիջոցների մասին է խոսքը։

 

Ռոշեբլուանը նշել է, որ այդ հարցը քննարկելու առաջարկով հանդես են եկել խորհրդարանի հանրապետականների խումբը։

«Եթե ազգային ժողովը նման որոշում կայացնի, դա ցույց կտա Ֆրանսիայի դիրքորոշումը»,-ասել է նա։

 

Հունվարի վերջին Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարը ևս խոսել էր Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները վերացնելու ցանկության մասին։
 

Ֆրանսիայի խորհրդարանն ապրիլի 28-ին կքննարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկման հարցը