Պորոշենկոն արգելել է 2014 թվականից հետո նկարահանված ռուսական բոլոր ֆիլմերի ցուցադրությունը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն օրենք է ստորագրել, որն արգելում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո նկարահանված ռուսական բոլոր ֆիլմերի ցուցադրությունը, այս մասին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը։
Օրինագիծը կոչված է բարձրացնելու երկրում ազգային անվտանգության մակարդակը, նվազեցնելու «հասարակության շրջանում անջատողական տրամադրությունները» և ամրապնդելու երկրի հեղինակությունը։
ՏԱՍՍ գործակալությունը նշում է, որ արգելքը տարածվում է գեղարվեստական ֆիլմերի, սերիալների, հեռուստահաղորդումների վրա։
Գերագույն ռադան այդ օրինագիծը հավանության էր արժանացրել մարտի 29-ին։










