Ես կարող էի «գնել ընտրությունները». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի ընտրական համակարգն ամբողջությամբ փտած է։ Միլիարդատերն այդ մասին հայտարարել է Ինդիանապոլիսում իր աջակիցների հետ հանդիպման ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, նա հայտարարել է, թե ինքը կարող էր «գնել ընտրությունները»։ Նա ընտրական համակարգը «վատ» և «անարդար» է որակել։
Թրամփը նաև նման անարդարությունների օրինակներ է բերել, նշելով, որ կարելի է պատվիրակներին ինքնաթիռներ նստեցնել ու հանգստավայրեր ուղարկել։ Կամ նրանց համար ընթրիքներ կազմակերպել։
Միլիարդատերը հավելել է, թե ինքն «ընտրությունները գնելու» խաղում անկասկած առաջատարը կլիներ։
Օրերս գործիչը վստահ հաղթանակ էր տարել Նյու Յորք նահանգի նախնական ընտրություններում։ Նա ստացել էր 95 պատվիրակներից 89-ի ձայները։










