Հնարավոր է 500 ներգաղթյալները խորտակվել են Միջերկրական ծովում. ՄԱԿ
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) համաձայն անցյալ շաբաթ մոտ 500 ներգաղթյալ հնարավոր է նավի գերծանրաբեռնվածության պատճառով խորտակված լինի, գրում է reuters.com-ը:
41 հոգու հաջողվել է փրկվել խորտակումից, և նրանք պատմել են, որ Լիբիայից ուղևորվելիս են եղել դեպի Իտալիա, և ծովում ժամեր անցկացնելու հետո մարդկանց տրաֆիկինգով զբաղվողները նրանց որոշել են տեղափոխել մեկ այլ նավ, որտեղ նույնպես ներգաղթյալներ են եղել, սակայն երկրորդ նավը խորտակվել է մինչ վերջիններս կհասցնեին տեղափոխվել:
Դեռևս չճշտված տվյալներով, 500 հոգի մահացել է և եթե լուրը հաստատվի, ապա Միջերկրականում խորտակված մարդկանց քանակը միայն այս տարի կհասնի 800-ի:










