ԱՄՆ-ի իշխանություններն արգելել են Դոնալդ Թրամփի ինքնաթիռին օդ բարձրանալ

09:39 • 21.04.16

ԱՄՆ-ի իշխանություններն արգելել են նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ինքնաթիռներից մեկին օդ բարձրանալ։

 

Մասնավոր ինքնաթիռներից մեկը գրեթե 3 ամիս թռչում է ժամկետն անց գրանցումով: Դրա համար, կախված հետևանքներից, 27.200 դոլար տուգանք է սպառնում կամ մինչև 3 տարի ազատազրկում, գրում է The New York Times-ը։
 

Աղբյուրը կարծում է, որ տվյալ դեպքում ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը ներողամիտ կգտնվի միլիարդատիրոջ հանդեպ:

 

Նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչ Հոպ Հիքսը վստահեցրել է, որ գրանցման ժամկետի երկարաձգման ստանդարտ գործընթացը գրեթե ավարտվել է:

 

Խոսքը Cessna 750 թեթև շարժիչով ինքնաթիռի մասին է, որի գրանցման ժամկետը լրացել է փետրվարի 1-ին։

 

ԱՄՆ-ի իշխանություններն արգելել են Դոնալդ Թրամփի ինքնաթիռին օդ բարձրանալ