Forbes-ը Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհու կարողությունը գնահատել է 500 մլն դոլար
Ամերիկյան Forbes ամսագրի գնահատումներով` Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհին 530 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ կարողություն ունի: Թագուհու անձական ունեցվածքը կազմում են անշարժ գույքը, ոսկերչական զարդերը և այլ ակտիվներ:
Թագուհու սեփականությունն է հանդիսանում Սենդրինգհեմ կալվածքը Նորֆոլկում և Բալմորալ ամրոզը Աբերդինշիրում: Պատմական անշարժ գույքի փորձագետներն այդ ակտիվները գնահատել է 65 մլն դոլար և 140 մլն դոլար արժողությամբ` համապատասխանաբար:
Թագուհին նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ և ձիաբուծական ֆերմաներ ունի ողջ երկրով մեկ, ինչպես նաև անշարժ գույք Լոնդոնում:
Էլիզաբեթ Երկրորդի կարողության մաս են կազմում նաև ոսկերչական իրերի անհատական հավաքածուն: Թագուհու անձնական տիպարների արժեքն անհայտ է, սակայն դրանք կարող են միլիոնավոր դոլարներ արժենալ` ըստ Forbes-ի:










