Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը կայցելի Հայաստան

18:38 • 22.04.16

Ֆրանսիայի Եվրոպական հարցերի Պետքարտուղար պարոն Հարլեմ Դեզիրը (Harlem DESIR) երկուշաբթի՝ ապրիլի 25-ին, կայցելի Հայաստան. տեղեկացնում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի բաժինը։


Այցի ընթացքում Պետքարտուղարը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:

 

Ֆրանսիայի Եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը կայցելի Հայաստան