Apple-ը Չինաստանի իշխանությունների պահանջով փակել է երկրում iBooks Store-ն ու iTunes Movies-ը
Չինաստանում անհասանելի են դարձել Apple-ի iBooks Store-ը և iTunes Movies-ը: Որոշումը կայացվել է 2016 թվականի մարտին ուժի մեջ մտած՝ համացանցում բովանդակության տեղադրման մասին նոր կանոնների առնչությամբ, հաղորդում է meduza.io-ն։
Հաղորդվում է, որ ծառայություններն արգելափակել է ինքը՝ Apple ընկերությունը, որին դիմել է Մամուլի, հրատարակության, ռադիոյի, կինոյի և հեռուստատեսության հարցերով չինական պետական վարչությունը:
Չինաստանը Թայվանի և Հոնկոնգի հետ միասին Apple ընկերության համար եկամտի՝ մեծությամբ երկրորդ շուկան է։
Reuters գործակալությունը հաստատում է, որ Apple-ի ծառայություններն այժմ հասանելի չեն Չինաստանում:
Մինչ այժմ Apple-ին հաջողվում էր խուսափել Չինաստանում արգելափակումից՝ չնայած նրան, որ այլ տեխնոլոգիական ընկերություններ բախվում էին սահմանափակումների։










