Բաքվի ռեստորաններից մեկի բակում հրաձգության ժամանակ փամփուշտը դիպել է ԱՄՆ փոխդեսպանի մեքենային

15:32 • 22.04.16

Բաքվի ռեստորաններից մեկի բակում հրաձգության ժամանակ փամփուշտը դիպել է Ադրբեջանում ԱՄՆ փոխդեսպան Դերիկ Հոգանի ավտոմեքենային։ Այդ մասին interfax.ru գործակալությանը հայտնել են ամերիկյան դեսպանատնից։

 

«Փամփուշտը դիպել է դեսպանի տեղակալ Դերիկ Հոգանի ավտոմեքենային։ Ամեն ինչ տեղի է ունեցել այն վայրի մոտ, որտեղ կայանված է եղել դիվանագետի մեքենան»,- բացատրել են դեսպանատանը:

 

«Հոգանն այդ ժամանակ մեքենայի մեջ չի եղել, և աշխատակիցներից ոչ ոք չի տուժել»,-հավելել է աղբյուրը՝ նշելով, որ միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացվում:

 

Նախնական տվյալներով՝ կոնֆլիկտի պատճառը եղել է խոշոր գումարը: Կոնֆլիկտի մասնակիցներից մեկը հանդիպման է եկել զինված և կրակ է բացել ռեստորանի բակում, ինչի հետևանքով մի քանի հոգի վիրավորվել է:

 

Բաքվի ռեստորաններից մեկի բակում հրաձգության ժամանակ փամփուշտը դիպել է ԱՄՆ փոխդեսպանի մեքենային