Բրիտանիան միապետական ընտանիքից 1 մլրդ ֆունտ ստերլինգի եկամուտ է ունեցել

00:55 • 22.04.16

Brand Finance բրիտանական խորհրդատվական ընկերությունը Էլիզաբեթ Երկրորդ թագուհու 90-ամյա հոբելյանի առթիվ զեկույց է հրապարակել բրիտանական միապետության ֆինանսական կողմի վերաբերյալ:

 

BBC-ի փոխանցմամբ` փորձագետները բրիտանական միապետության ընդհանուր ներդրումը երկրի տնտեսության մեջ 2016-ին գնահատել են 1 մլրդ 144 մլն ֆունտ ստերլինգ (1.644 մլրդ դոլար):


Ենթադրվում է, որ հաջորդ տարիներին այդ ներդրումն աստիճանաբար կաճի` 2020-ին հասնելով 1 մլրդ 234 ֆունտի:


Ելնելով այս տվյալներից, եթե միապետությունը, որպես գործող ընկերություն գնահատվի, ապա դրա ակտիվների արժեքը կկազմի մոտ 58.4 մլրդ ֆունտ:

 

Բրիտանիան միապետական ընտանիքից 1 մլրդ ֆունտ ստերլինգի եկամուտ է ունեցել