Ռուսական անօդաչուն թռիչքի տևողության ռեկորդ է սահմանել

12:51 • 22.04.16

Ռուսական НЕЛК ընկերության ստեղծած անօդաչու թռչող սարքը համաշխարհային ռեկորդ է սահմանել իրական պայմաններում թռիչքի տևողության առումով։


Ինչպես նշում է lenta.ru-ն, սարքի ռեկորդը կազմում է 3 ժամ 10 րոպե: Այս ողջ ընթացքում այն թռել է քամու ու անձրևի պայմաններում: Բացի այդ, 12 կգ կշռող անօդաչուն անընդհատ փոխել է բարձրությունն ու ցամաք է ուղարկել լուսանկարներ և տեսագրություններ։


Աղբյուրը մանրամասնում է, որ արհեստական պայմաններում անօդաչուի թռիչքի տևողության ռեկորդը պատկանում է կանադական արտադրության սարքին (3 ժամ 43 րոպե)։


 

Ռուսական անօդաչուն թռիչքի տևողության ռեկորդ է սահմանել