Էկվադորում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 587-ի

08:40 • 22.04.16

Էկվադորի գլխավոր դատախազությունը հայտնել է հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թվի ավելացման մասին՝ նրանց թիվը հասել է 587-ի, գրում է Газета-ն:
 

Նշվում է, որ ամենամեծ թվով զոհերը Մանթա քաղաքում են, որտեղ բնական աղետը խլել է 174 մարդու կյանք: Պեդերնալեսում հայտնաբերվել է 172 դի, իսկ Պորտովյեխո քաղաքում` 116 դի:


Ըստ վերջին տեղեկությունների՝ մահացել է այլ պետությունների 20 քաղաքացի, այդ թվում` Կոլումբիայից, Կուբայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Կանադայից, Իտալիայից և Գերմանիայից:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհն է դարձել գրեթե 500 մարդ։

 

Էկվադորում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 587-ի