Էկվադորի ափերի մոտ 1 ժամում 2-րդ երկրաշարժն է գրանցվել

09:35 • 22.04.16

Օրեր առաջ Էկվադորում 587 մարդու մահվան պատճառ դարձած հզոր երկրաշարժին հաջորդել են ևս 2-ը, որոնցից մեկն ունեցել է 5.8, իսկ մյուսը` 5.7 մագնիտուդ ուժգնություն:


Ինչպես հայտնում է ria.ru-ն՝ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը հղումով, ստորգետնյա ցնցումներն իրար հաջորդել են 1 ժամվա ընթացքում: Դրանց հետևանքով զոհերի և փլուզումների մասին դեռևս որևէ տեղեկություն չկա:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, ապրիլի 16-ին տեղի ունեցած 7.8 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժի հետևանքով Էկվադորում գրանցվել է 587 զոհ, կան հարյուրավոր վիրավորներ:
Ըստ վերջին տեղեկությունների՝ մահացել է այլ պետությունների 20 քաղաքացի, այդ թվում` Կոլումբիայից, Կուբայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Կանադայից, Իտալիայից և Գերմանիայից:

 

Էկվադորի ափերի մոտ 1 ժամում 2-րդ երկրաշարժն է գրանցվել