Կուբայում որոշ մթերքներ կէժանանան
Կուբայի Հանրապետությունում որոշ հիմնական սննդամթերքների գները կնվազեն 20%-ով, հայտնում է Корреспондент-ը:
«Կուբայի կառավարությունը հայտարարել է պետական խանութներում որոշ սննդամթերքների գների 20%-ով նվազման մասին»,- ասվում է հաղորդագրությունում:
Աղբյուրը հայտնում է, որ գների նվազումը կապված է պետական ծառայողների բազմաթիվ բողոքների հետ, ովքեր վաստակում են ամսական մոտ 25 դոլար և չեն կարող իրենց թույլ տալ շատ մթերքներ գնել, ներառյալ` բրինձ և բուսայուղ։
Կառավարությունը հայտնել է, որ արդեն ուրբաթ օրը, օրինակ, կնվազեն հավի, բուսական յուղի, բրնձի գները։ Սակայն շատ կուբացիների համար այդ ապրանքները կշարունակեն անհասանելի մնալ։










