Կապիկի նետած քարից չինացի գործարար է մահացել

12:20 • 22.04.16

Չինացի գործարար Վենգ Մաոն, ով նախկինում գլխավորել է Guan Sheng Yuan խոշոր սննդային ընկերությունը, մահացել է Յունտայ լեռան վրա զբոսանքի ժամանակ։



Ինչպես նշում է lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 19-ին. 67-ամյա գործարարի մահվան պատճառը դարձել է դժբախտ պատահարը։ Տղամարդու գլխին վերևից ընկել է վայրի կապիկի նետած քարը: Թեև Մաոյին անմիջապես հոսպիտալացրել են, այնուհանդերձ` բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:


Աղբյուրը հավելում է, որ ներկայում տվյալ զբոսաշրջային երթուղին փակ է այցելությունների համար: Նշվում է, որ Յունտայ լեռը վայրի կապիկների հայտնի բնակավայր է:

 

Կապիկի նետած քարից չինացի գործարար է մահացել