Նիգերիայում կին մահապարտները պայթեցրել են իրենց փախստականների ճամբարում

09:51 • 22.04.16

Նիգերիայի հյուսիս-արևելքում «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման գործողություններից փախուստի դիմած փախստականների ճամբարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 8 մարդ է մահացել, գրում է Корреспондент-ը:
 

Ողբերգությունը տեղի է ունեցել Կամերունի հետ սահմանին։ Պայթյունն իրականացրել են 2 կին մահապարտներ:
 

«Երկու մահապարտները, որոնց սկզբում փախստականներ էին համարում, պայթեցրել են իրենց ճամբարում: Առաջին պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8-ին, 2-րդը` մի քանի րոպե անց: Ահաբեկչության հետևանքով 8 մարդ է մահացել, 12-ը վիրավորվել են»,- նշել է տեղի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Խալիդ Աջին։

 

Նիգերիայում կին մահապարտները պայթեցրել են իրենց փախստականների ճամբարում