Օբաման կոչ է արել բրիտանացիներին չքվեարկել ԵՄ-ի կազմից դուրս գալու օգտին
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ով այս օրերին գտնվում է Միացյալ Թագավորությունում, դիմել է շարքային բրիտանացիներին` կոչ անելով դեմ քվեարկել Եվրոպական միության կազմից դուրս գալու առաջարկին։
Ինչպես հայտնում է The Guardian-ը, թագուհի Էլիզաբեթ 2-րդի ծննդյան 90- ամյակի առթիվ Մեծ Բրիտանիա ժամանած Օբաման ընդգծել է, որ «բրեքզիթի» (նոր տերմին՝ կազմված britain-exit բառերից) բազմաթիվ կողմնակիցների համոզմունքն առ այն, որ ԵՄ-ի կազմից դուրս գալուց հետո Լոնդոնի ու Վաշինգտոնի հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն, այդքան էլ ճիշտ չէ։
«ԱՄՆ-ն և ամբողջ աշխարհը ցանկանում է, որպեսզի դուք մնաք ԵՄ-ի կազմում»,-ասել է Օբաման:
Բրիտանական պարբերականը հիշեցնում է, որ ընթացիկ տարվա հունիսին Մեծ Բրիտանիայում հանրաքվե է անցկացվելու Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով:










