Լեհաստանի նախկին ֆինանսների նախարարը դարձել է Ուկրաինայի կառավարությունում Պորոշենկոյի ներկայացուցիչը

21:16 • 22.04.16

Լեհաստանի ֆինանսների նախկին նախարար Լեշեկ Բալցերովիչը նշանակվել է կառավարությունում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ներկայացուցիչ:

 

Այդ մասին հրամանը ստորագրվել է ուրբաթ օրը՝ ապրիլի 22-ին, գրում է gazeta.ru-ն:

 

«Լեհական հաջողված բարեփոխումների ճարտարապետներից մեկը՝ Լեշեկ Բալցերովիչը դարձել է Ուկրաինայի նախարարների կաբինետում նախագահի ներկայացուցիչ»,- ասված է հաղորդագրությունում:

Լեհաստանի նախկին ֆինանսների նախարարը դարձել է Ուկրաինայի կառավարությունում Պորոշենկոյի ներկայացուցիչը