Ռիո դե Ժանեյրոյում փլուզվել է Օլիմպիադայի համար կառուցված հեծանվուղին

11:21 • 22.04.16

Ռիո դե Ժանեյրոյում փլուզվել է սյուների վրա՝ լողափի երկայնքով կառուցված հեծանվուղին, հայտնում է meduza.io-ն։
 

Նախնական տեղեկություններով՝ փլուզումը տեղի է ունեցել մեծ ալիքի հարվածի հետևանքով։ Միջադեպի հետևանքով մահացել է 2 մարդ: Եվս մեկը, տեղի իշխանություննների տվյալներով, համարվում է անհետ կորած:

 

Հեծանվուղին կառուցվել է Օլիմպիական խաղերի համար, որոնք կանցկացվեն Բրազիլիայում 2016-ի ամռանը: Դրա բացումը կայացել է հունվարին։

 

Ռիո դե Ժանեյրոյում փլուզվել է Օլիմպիադայի համար կառուցված հեծանվուղին