Պալմիրան առանց ականների. ռուս սակրավորներն ականազերծել են քաղաքի պատմական մասը

11:55 • 22.04.16

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի իրավիճակային կենտրոնում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ համատեղ լսել է ՌԴ ԶՈւ ինժեներային զորքերի պետ գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու զեկույցը ռուս սակրավորների կողմից գրոհայիններից ազատագրված սիրիական Պալմիրայի պատմական մասի ականազերծման մասին, գրում է newsru.com-ը:
 

«Շատ մեծ աշխատանք է անցկացվել ականների և այլ պայթուցիկ սարքավորումների վնասազերծման ուղղությամբ հենց պատմական մասում: Սակայն դեռ շատ անելիքներ կան քաղաքի բնակելի մասերում»,- ասել է պետության ղեկավարը և խնդրել ներկայացնել աշխատանքների ընթացքը:
 

Ստավիցկին զեկուցել է, որ այսօրվա դրությամբ Պալմիրայի պատմաճարտարապետական մասի ականազերծման աշխատանքները կատարվել են ամբողջ ծավալով։

 

Պալմիրան առանց ականների. ռուս սակրավորներն ականազերծել են քաղաքի պատմական մասը