Արևային էներգիայով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռը վերսկսել է իր շուրջերկրյա ճամփորդությունը
Արևային էներգիայով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռը հինգշաբթի վերսկսել է իր շուրջերկրյա ուղևորությունը կոտրված մարտկոցի պատճառով երկարատև դադար տալուց հետո:
Ինչպես գրում է BBC-ն, ինքնաթիռը երկինք է բարձրացել Հոնոլուլուի օդանավակայանից և ուղևորվում է Կալիֆոռնիա: Ինքնաթիռի օդաչուն է շվեյցարացի Բերտրան Պիկարը, ով փոխարինել է շուրջերկրյա ճամփորդության առաջին մասում ինքնաթիռը վարած Անդրե Բորշբերգին:
Ճամփորդության ընթացքում սա ինքնաթիռի 9-րդ թռիչքն է: Solar Impulse 2-ը Խաղաղ օվկիանոսով ուղևորությունը մեկնարկել է մեկ տարի առաջ:
Թռիչքի ընթացքն ամեն րոպե վերահսկում է Մոնակոյի ավիակարգավարը: Օդերևութաբանները և կազմակերպիչները մշտապես թարմացնում են տեղեկատվությունը` հարմար երթուղի ընտրելով օդանավի համար:











