Զինծառայող Սպարտակ Քալաշյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. մեկ անձ ձերբակալվել է

12:26 • 22.04.16

 


Առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝  պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանի մահվան հանգամանքները: Քրեական գործի շրջանակներում մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ մամուլի ծառայությունից։


Նախնական քննության տվյալներով՝ 21.04.2016թ.՝ ժամը 07:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Բարեյանը խախտելով զենքի հետ վարվելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելու ժամանակ կրակոց է արձակել, որի հետևանքով  գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սպարտակ Քալաշյանը:



Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ: Հ.Բարեյանը ձերբակալվել է:


Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Զինծառայող Սպարտակ Քալաշյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. մեկ անձ ձերբակալվել է