Երբ բռնցքամարտի է բռնվում Կանադայի վարչապետը (տեսանյութ)

11:43 • 22.04.16

Կանադայի երիտասարդ վարչապետ Ջասթին Տրյուդոն, ով շատ հաճախ զարմացնում է իր ոչ պաշտոնական կեցվածքով, դիմել է հերթական անսովոր քայլին` հայտնվելով բռնցքամարտիկի դերում:



Ինչպես նշում է The Guardian-ը, երկրի ղեկավարը դուրս է եկել բռնցքամարտի ռինգ ու ի ցույց դրել տվյալ մարզաձևում ունեցած հմտությունները:


Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Տրյուդոն ռինգ է դուրս եկել Give Kid a Dream («Երեխային երազանք տուր»)  նախագծի շրջանակում, որն օգնում է ֆիզիկապես ոչ լիարժեք զարգացած երեխաներին ու դեռահասներին զբաղվել բռնցքամարտով։



Երբ բռնցքամարտի է բռնվում Կանադայի վարչապետը (տեսանյութ)