Մեկնարկել են Aurora Dialogues քննարկումները (ուղիղ)

11:22 • 23.04.16

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում «Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում մեկնարկել է Aurora Dialogues քննարկումները, որոնք նվիրված են աշխարհում մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին։ Քննարկմանը մասնակցում են աշխարհի առաջատար գիտնականներ, բարերարներ, մեդիա փորձագետներ և մարդասիրության ոլորտի առաջատար մասնագետներ:


Բացումը կատարեց Էդ Վիլյամը, ով Հայաստան է եկել Մեծ Բրիտանիայից և այնտեղ գործող ընկերություններից մեկի խորհրդի անդամ է։ Նա նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում։


«Այս քննարկման նպատակներից մեկն է՝ հրապարակայնացնել և ուշադրություն հրավիրել  մարդասիրական հարցերին։ Նման նախաձեռնություններն ուղղված են ցեղասպանություններրի կանխարգելմանը, դրանց հետևանքների վերացմանը։ Հայոց ցեղասպանությունից հետո հնչել են բազմաթիվ ձայներ՝ եկեղեցու, ԶԼՄ-ի, դիվանագետների, անհատների, նրանք բարձրացրել են այս հարցերը, որ անուշադրության չմատնվեն։ Բայց 100 տարի անց էլ մարդիկ զարմանում են տեղի ունեցածի վրա»,-ասաց նա։


Հաղորդավարը նաև նշեց, որ մասնագետներն այսօր խոսելու են իրենց երկրում քաղաքական անկայունության վիճակների մասին՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրելու իրենց երկրում տիրող իրավիճակի վրա։


«Կքննարկենք լրատվամիջոցների դերակատարությունը բռնությունների լուսաբանման գործում։ Կամփոփենք անցյալից քաղված դասերը, որ գտնենք դրական եզրակացություններ։ Ընդհանուր առմամբ առանձնացված է չորս թեմա»,-ասաց նա։


Այնուհետև ներկաներին ներկայացրեց , թե ինչ է իրենից ներկայացնում Մատենադարանը, ինչ մատյաններ են այդտեղ պահվում։





«Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում կազմակերպված Aurora Dialogues քննարկումները նվիրված են աշխարհում մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին ու մարտահրավերներին։  Մասնակցում են աշխարհի առաջատար գիտնականներ, բարերարներ, մեդիա փորձագետների եւ մարդասիրության ոլորտի առաջատար մասնագետներ:



Քննարկումների ժամանակ կհրապարակվեն նաեւ The Humanitarian Index (Մարդասիրության ցուցանիշ) ամենամյա համաշխարհային առաջին հարցման արդյունքները։ Հետազոտությունն աշխարհով մեկ ուսումնասիրում է հումանիտար ճգնաժամերը, դրանց պատճառները եւ այն, թե ովքեր են ի վիճակի լուծելու դրանք։
 

Հայերեն թարգմանություն

 


Ռուսերեն թարգմանություն

 


Անգլերեն (օրիգինալ) տարբերակ

 

 

Մեկնարկել են Aurora Dialogues քննարկումները (ուղիղ)